Իրավական
Գաղտնիության քաղաքականություն
Վերջին թարմացումը: 01.06.2026
Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչ անձնական տվյալներ ենք հավաքում «հրավիրում եմ» հարթակում, ինչպես ենք դրանք օգտագործում և պաշտպանում, և ինչ իրավունքներ ունեք Դուք: Մենք հավաքում ենք միայն այն, ինչ անհրաժեշտ է ծառայության մատուցման համար, և գովազդային հաղորդագրություններ ուղարկում ենք միայն Ձեր համաձայնությամբ:
1.Ով ենք մենք#
«հրավիրում եմ»-ը թվային հրավիրատոմսերի հարթակ է: Անձնական տվյալների մշակման հարցերով պատասխանատուն «հրավիրում եմ»-ն է. կապ՝ barev@hravirum.am, +374 55 123 456, Երևան, Թումանյան 35:
2.Ինչ տվյալներ ենք հավաքում#
Հաշվի տվյալներ՝ անուն, էլ. փոստ, հեռախոս (ըստ ցանկության), գաղտնաբառի հեշ: Պատվերի տվյալներ՝ ընտրված ձևանմուշ, գումար, վճարման կարգավիճակ: Հայտերի տվյալներ՝ հետզանգի, կորպորատիվ հայտի կամ կարծիքի ձևերում Ձեր նշած անունը, հեռախոսը, ընկերությունը և հաղորդագրությունը:
Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, դիտարկիչի տեսակ, էջերի դիտումներ. դրանք օգտագործվում են անվտանգության և վիճակագրության նպատակով:
3.Հյուրերի տվյալները#
Երբ հրավերի հյուրը լրացնում է RSVP ձևը կամ մաղթանք է թողնում, նրա անունը, պատասխանը և հաղորդագրությունը մշակվում են հրավերի տիրոջ անունից և հասանելի են միայն նրան ու մեզ՝ ծառայության սպասարկման շրջանակում: Հյուրերի տվյալները երբեք չեն օգտագործվում գովազդի նպատակով և չեն փոխանցվում երրորդ անձանց:
4.Ինչպես ենք օգտագործում տվյալները#
Տվյալներն օգտագործում ենք ծառայությունը մատուցելու (հաշիվ, պատվեր, հրապարակում, RSVP), Ձեզ հետ կապվելու (հետզանգ, աջակցություն), ծառայությունը բարելավելու և իրավական պարտավորությունները կատարելու համար:
5.Մարքեթինգ՝ միայն համաձայնությամբ#
Գովազդային նամակներ և հատուկ առաջարկներ ուղարկում ենք միայն այն դեպքում, եթե Դուք հստակ համաձայնություն եք տվել: Յուրաքանչյուր նամակ պարունակում է բաժանորդագրությունից հրաժարվելու հղում, իսկ համաձայնությունը կարող եք հետ կանչել ցանկացած պահի՝ առանց ծառայության որակի վրա ազդեցության:
6.Cookie ֆայլեր#
Օգտագործում ենք միայն անհրաժեշտ cookie ֆայլեր՝ մուտքի նստաշրջանը (gs_access, gs_refresh) և լեզվի ընտրությունը պահելու համար: Երրորդ կողմի հետագծող cookie ֆայլեր չենք տեղադրում:
7.Փոխանցում երրորդ անձանց#
Տվյալները կարող են փոխանցվել միայն վճարային ծառայություններին (վճարումն իրականացնելու համար), հոսթինգ մատակարարին և պետական մարմիններին՝ օրենքով նախատեսված դեպքերում: Մենք երբեք չենք վաճառում Ձեր տվյալները:
8.Պահպանման ժամկետներ#
Հաշվի տվյալները պահվում են այնքան, քանի դեռ հաշիվը գործում է: Հրավերի և RSVP տվյալները ջնջվում են հրավերի ժամկետի ավարտից 6 ամիս հետո կամ Ձեր պահանջով ավելի շուտ: Հայտերի տվյալները պահվում ենք առավելագույնը 24 ամիս: Հաշվապահական փաստաթղթերը՝ օրենքով սահմանված ժամկետով:
9.Անվտանգություն#
Գաղտնաբառերը պահվում են միայն հեշավորված տեսքով, կապը կայքի հետ գաղտնագրվում է TLS-ով, իսկ մուտքը տվյալներին սահմանափակված է ըստ դերերի: Անվտանգության միջադեպի դեպքում կտեղեկացնենք տուժած օգտատերերին օրենքով սահմանված կարգով:
10.Ձեր իրավունքները#
Դուք իրավունք ունեք ստանալ Ձեր տվյալների պատճենը, ուղղել դրանք, պահանջել ջնջում, սահմանափակել մշակումը և հետ կանչել համաձայնությունը: Դիմումներին պատասխանում ենք 30 օրվա ընթացքում. գրեք barev@hravirum.am:
11.Երեխաների տվյալները#
Ծառայությունը նախատեսված չէ 16 տարեկանից փոքր երեխաների ինքնուրույն օգտագործման համար: Երեխաների մասին տեղեկություններ (օրինակ՝ կնունքի հրավերում) տեղադրում է միայն ծնողը կամ խնամակալը՝ իր պատասխանատվությամբ:
12.Փոփոխություններ և կապ#
Քաղաքականության թարմացումները հրապարակվում են այս էջում՝ նոր ամսաթվով: Էական փոփոխությունների մասին կտեղեկացնենք էլ. փոստով: Հարցեր ունենալու դեպքում գրեք barev@hravirum.am: